Ռիո-2016. Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունից հետո 5-րդն է (տեսանյութեր)

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեց ծանրամարտի տղամարդկանց մինչև 105 կգ քաշային կարգի մրցաշարը:

Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ վստահ բարձրացրեց 185 կգ ծանրաձողը: Այնուհետև հայ մարզիկը գլխավերևում պահեց նաև 190 կգ քաշով ծանրաձողը: Ցավոք, հայ մարզիկը ձախողեց իր երրորդ մոտեցումը, որի համար պատվիրել էր 195 կգ:

Պոկում վարժությունից հետո 190 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 5-րդն է: Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսելու է 220 կգ նախնական պատվերով:

Սիմոն Մարտիրոսյանի առաջին մոտեցումը.

Սիմոն Մարտիրոսյանի երկրորդ մոտեցումը.

Սիմոն Մարտիրոսյանի երրորդ մոտեցումը.

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ