Ռիո 2016. Ռուսաստանը կմասնակցի օլիմպիադային, բայց…

Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ Ռուսաստանի ամբողջ հավաքականը չի զրկվում Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

Այնուամենայնիվ, համապատասխան ապացույցների առկայության պարագայում մարզաձևերի առանձին Միջազգային ֆեդերացիաներն իրավունք ունեն կոնկրետ մարզիկների զրկելու Օլիմպիական խաղերի մասնակցությունից:

Սա նշանակում է, որ Ռուսաստանի հավաքականն ամբողջ պատվիրակով ներկայացված կլինի Ռիո 2016-ում, եթե մինչև այդ առանձին մարզաձևերի Միջազգային ֆեդերացիաներն այլ որոշում չկայացնեն:

Ռիոյի Օլիմպիական խաղերը մեկնարկում է օգոստոսի 5-ին:

Հավելենք, որ խոսքը չի վերաբերում արդեն իսկ որակազրկված մարզիկներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ