Ռիո-2016. Պոկում վարժությունից հետո Գոռ Մինասյանը 3-րդն է, Ռուբեն Ալեքսանյանը` 6-րդը

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր խաղարկվում է ծանրամարտի մեդալների վերջին հավաքածուն տղամարդկանց գերծանր քաշային կարգում: Այստեղ Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկներ` Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:

Ռուբեն Ալեքսանյանը առաջին մոտեցմամբ վստահորեն իր գլխավերևում պահեց 186 կգ: Երկրորդ մոտեցմանը մեր ծանրորդը ավելացրեց 7 կգ և կրկին շատ վստահ բարձրացրեց ծանրաձողը: Ռուբեն Ալեքսանյանը մեծ ջանքերի գնով հաջող ավարտեց նաև երրորդ մոտեցումը և պոկում վարժությունն ավարտեց 195 կգ արդյունքով:

Գոռ Մինասյանը պոկում վարժությունը սկսեց 200 կգ-ից և հաջող կատարեց առաջին մոտեցումը: 207 կգ-ը հայ մարզիկը հաղթահարեց երկրորդ մոտեցմամբ: 21-ամյա մարզիկը կարողացավ նաև բարձրացնել 210 կգ և վարժությունն ավարտել այդ արդյունքով:

Պոկում վարժությունում ցույց տված արդյունքներով Գոռ Մինասյանը երրորդ տեղում է, Ռուբեն Ալեքսանյանը` 6-րդ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ռուբեն Ալեքսանյան – առաջին մոտեցում

Ռուբեն Ալեքսանյան – երկրորդ մոտեցում

Ռուբեն Ալեքսանյան – երրորդ մոտեցում

Գոռ Մինասյան – առաջին մոտեցում

Գոռ Մինասյան – երկրորդ մոտեցում

Գոռ Մինասյան – երրորդ մոտեցում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ