Ռիո 2016. Նիշիկորին հաղթեց Նադալին ու դարձավ բրոնզե մեդալակիր

Ճապոնացի թենիսիստ Կեյ Նիշիկորին դարձավ Ռիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի բրոնզե մեդալակիր:

3-րդ տեղի համար պայքարում ճապոնացին առավելության հասավ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի հետ մենախաղում:

Նիշիկորին առավելության հասավ 2:1 հաշվով՝ 6:2, 6:7(1:7), 6:3:

Նշենք, որ ոսկե մեդալի համար պայքարելու են արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն ու Մեծ Բրիտանիան ներկայացնող Էնդի Մարեյը: Մենախաղը մեկնարկելու է կեսգիշերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ