Ռիո 2016. Նիջաթ Ռահիմովը դարձավ Ռիոյի Օլիմպիական չեմպիոն՝ սահմանելով աշխարհի ռեկորդ

Ռիոյի Օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց մինչև 77 կգ քաշային կարգի մրցումները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր 20-ամյա ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, որը հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ ցավալի վնասվածք ստացավ՝ ավարտելով ելույթը Ռիոյի Օլիմպիական խաղերում:

Կարապետյանի քաշային կարգում Ռիոյի Օլիմպիական չեմպիոն դարձավ Ղազախստանի ներկայացուցիչ Նիջաթ Ռահիմովը, որը երկամարտի արդյունքում բարձրացրեց 379 կգ: Նույնքան բարձրացրեց նաև չինացի Լյու Սյաոցզյունը, սակայն ղազախ ծանրորդը քաշով ավելի թեթև լինելու արդյունքում առաջ անցավ մրցակցին: Բրոնզե մեդալակիր դարձավ Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Մահմուդը, որը երկամարտի արդյունքում բարձրացրեց 361 կգ:

Նշենք, որ ղազախ ծանրորդն այս քաշային կարգում հրում վարժությունում սահմանեց աշխարհի բացարձակ ռեկորդ՝ գլխավերևում պահելով 214 կգ ծանրաձողը, իսկ պոկում վարժությունում չինացի Լյու Սյաոցզյունը թարմացրել էր իր կողմից սահմանված աշխարհի ռեկորդը՝ բարձրացնելով 177 կգ:

Անդրանիկ Կարապետյանը լուրջ վնասվածքով ավարտում է ելույթը Ռիոյի Օլիմպիական խաղերում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ