Ռիո-2016. Նազիկ Ավդալյանն ավարտեց իր ելույթը 5-րդ տեղում (տեսանյութեր)

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը մինչև 69 կգ քաշային կարգում ավարտեց իր ելույթները` երկամարտի 242 կգ արդյունքում գրավելով 5-րդ տեղը:

Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը նախ բարձրացրեց 103 կգ-ը, ապա մեկ մոտեցում ձախողեց, իսկ երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 107 կգ:

Հրում վարժությունում Նազիկ Ավդալյանը հաջող կատարեց իր բոլոր 3 մոտեցումները` գլխավերևում պահելով 130, 133 և 135 կգ ծանրաձողերը:

Ցավոք, հայ մարզուհին չկարողացավ մրցանակային տեղեր գրավել: Օլիմպիական ոսկին նվաճեց չինուհի Սյան Յանմեյը, երկրորդ տեղը գրավեց ղազախ Ժազիրա Զապարկուլը, իսկ երրորդը եգիպտացի Սարա Ահմեդն էր:

ՀՐՈՒՄ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Նազիկ Ավդալյանի առաջին մոտեցումը

Nazik Avdalyan – Weigtlifting 69 kg Women – Clean & Jerk – 1st attempt from Vivaro News on Vimeo.

Նազիկ Ավդալյանի երկրորդ մոտեցումը

Nazik Avdalyan – Weigtlifting 69 kg Women – Snatch – 2nd attempt from Vivaro News on Vimeo.

Նազիկ Ավդալյանի երրորդ մոտեցումը

Nazik Avdalyan – Weigtlifting 69 kg Women – Snatch – 3rd attempt from Vivaro News on Vimeo.

ՊՈԿՈՒՄ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Նազիկ Ավդալյանի առաջին մոտեցումը.

Nazik Avdalyan – Weigtlifting 69 kg Women – Snatch – 1st attempt from Vivaro News on Vimeo.

Նազիկ Ավդալյանի երկրորդ մոտեցումը.

Nazik Avdalyan – Weigtlifting 69 kg Women – Snatch – 2nd attempt from Vivaro News on Vimeo.

Նազիկ Ավդալյանի երրորդ մոտեցումը.

Nazik Avdalyan – Weigtlifting 69 kg Women – Snatch – 3rd attempt from Vivaro News on Vimeo.

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ