Ռիո-2016. Նազիկ Ավդալյանը պոկում վարժությունից հետո 5-րդն է (տեսանյութեր)

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր վերջապես մեկնարկեցին հայ ծանրորդներ: Առաջինը կանանց մինչև 69 կգ քաշային կարգում հանդես եկող Նազիկ Ավդալյանն էր, ով իր նորամուտը նշեց Օլիմպիական խաղերում:

Նազիկ Ավդալյանը նախ առաջին մոտեցմամբ վստահ բարձրացրեց իր նախնական պատվերը` 103 կգ-ը: Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը չկարողացավ բարձրացնել 107 կգ-ը, սակայն երրորդ մոտեցմամբ, այնուամենայնիվ, կարողացավ գլխավերևում պահել 107 կգ:

Նազիկ Ավդալյանը պոկում վարժությունից հետո 107 կգ արդյունքով 5-րդ տեղում է: Առաջին տեղում չինուհի Սյան Յանմեյն է 116 կգ արդյունքով, ղազախուհի Ժազիրա Զապարկուլը 115 կգ-ով երկրորդն է, երրորդ տեղում եգիպտացի Սարա Ահմեդն է 112 կգ-ով: Կոլումիացի Լեդի Սոլես Արբոլեդան 110 կգ-ով 4-րդ տեղում է:

Նազիկ Ավդալյանի առաջին մոտեցումը.

Nazik Avdalyan – Weigtlifting 69 kg Women – Snatch – 1st attempt from Vivaro News on Vimeo.

Նազիկ Ավդալյանի երկրորդ մոտեցումը.

Nazik Avdalyan – Weigtlifting 69 kg Women – Snatch – 2nd attempt from Vivaro News on Vimeo.

Նազիկ Ավդալյանի երրորդ մոտեցումը.

Nazik Avdalyan – Weigtlifting 69 kg Women – Snatch – 3rd attempt from Vivaro News on Vimeo.

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ