Ռիո-2016. Նարեկ Աբգարյանը նույնպես լքում է պայքարը

Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի տղամարդկանց մինչև 52 կգ քաշայինների 1/8 եզրափակչում այսօր իր մենամարտն անցկացրեց Հայաստանի` այս մարզաձևում վերջին ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը:

Չինացի Հյու Ցզյանգուանի հետ պայքարում Նարեկ Աբգարյանը մեկնարկային երկու ռաունդներում զիջեց մրցակցին, ու չնայած երրորդ ռաունդում դրսևորած ակտիվությանը` այլևս չկարողացավ վերականգնել կորցրածը և պարտություն կրեց 3-0 հաշվով:

Հայ բռնցքամարտիկները ևս ավարտեցին ելույթները Ռիո-2016-ում: Մեր մարզիկներից ոչ մեկը 1/8 եզրափակչից առաջ գնալ չկարողացավ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ