Ռիո 2016. Մոնիկա Վասիլյանը, այնուամենայնիվ, ելույթ չունեցավ

Ռիոյի Օլիմպիական խաղերում լողի 50մ ազատ ոճում Հայաստանը պետք է ներկայացներ Մոնիկա Վասիլյանը: 20-ամյա մարզուհին, ով Հայաստանի ռեկորդակիր է, Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեր առաջին անգամ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոնիկա Վասիլյանը վնասվածքի պատճառով ելույթ չի ունենալու, սակայն մինչև վերջին պահը պաշտոնական հաղորդագրություն այս մասին չկար:

Վասիլյանն ընդգրկված էր 5-րդ ութնյակում, որն արդեն ելույթ է ունեցել 7 լողորդով, առանց Մոնիկա Վասիլյանի:

Հետաքրքիր է, որ նախնական արդյունքով Մոնիկան գրանցել էր 27,25 վայրկյան, իսկ այս ենթախմբում մասնակցության ու արդյունքի կրկնության դեպքում մեր մարզուհին կզբաղեցներ 2-րդ հորիզոնականը: Դա, այնուամենայնիվ, նրան չէր բավարարի եզրափակիչ դուրս գալու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ