Ռիո 2016. Մոնիկա Պուիգը՝ կանանց թենիսի օլիմպիական չեմպիոն

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենախաղի եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարեցին Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մոնիկա Պուիգն ու Գերմանիայի ներկայացուցիչ Անժելիկա Կերբերը:

WTA-ի վարկանիշային աղյուսակի 34-րդ համար Մոնիկա Պուիգը 3 սեթի արդյունքում 6:4, 4:6, 6:1 հաշվով առավելության հասավ WTA-ի 2-րդ համար Կերբերի նկատմամբ: Մենախաղը տևեց 2 ժամ 12 րոպե:

Հետաքրքիր է, որ Պուիգի նվաճած ոսկե մեդալն առաջինն է իր երկրի պատմության մեջ:

3-րդ տեղի համար պայքարում Չեխիան ներկայացնող Պետրա Կվիտովան ուժեղ էր ամերիկուհի Մեդիսոն Քիզից՝ 7:5, 2:6, 6:2:

Նշենք, որ այսօր տեղի է ունենալու տղամարդկանց մենախաղի եզրափակիչը: Օլիմպիական չեմպիոնի կոչման համար կպայքարեն արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն ու Մեծ Բրիտանիան ներկայացնող Էնդի Մարեյը: Մենախաղը կմեկնարկի 22:30-ին:

3-րդ տեղի համար այսօր կմրցեն Ռաֆայել Նադալն ու Կեյ Նիշիկորին: Այս մենախաղը կմեկնարկի 20:30-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ