Ռիո-2016. Միշա Ալոյանը Օլիմպիական խաղերի եզրափակչում է

Ռիոյի Օլիմպիական խաղերում շարունակվում են բռնցքամարտի մրցումները: Այսօր կայացել են տղամարդկանց մինչև 52 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչները:

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Միշա Ալոյանը կիսաեզրափակչում 3-0 հաշվով պարտության է մատնել չինացի Հյու Ցզյանգուանին ու դուրս եկել եզրափակիչ: Այնտեղ 27-ամյա բռնցքամարտիկը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Շախոբիդին Զոիրովի հետ:

Հիշեցնենք, որ Հյու Ցզյանգուանը 1/8 եզրափակչում պայքարից դուրս էր թողել Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ