Ռիո-2016. Միհրան Հարությունյանն անցնում է կիսաեզրափակիչ

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկել են մինչև 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը 1/8 եզրափակչում վստահ հաղթանակ էր տարել եգիպտացի մարզիկի նկատմամբ ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Այս փուլում Միհրան Հարությունյանի մրցակիցը Հարավային Կորեան ներկայացնող Ռյու Հյան-Սյուն էր: Առաջին մրցափուլում հայ մարզիկը գլորում հնարքի միջոցով 2 միավոր վաստակեց և իր օգտին ավարտեց մրցափուլը: Երկրորդ մրցափուլում Հարությունյանն ընդամենը մեկ միավոր զիջեց պասիվության համար և հաղթեց 2-1 հաշվով:

Հաջորդ փուլում՝ կիսաեզրափակչում Միհրան Հարությունյանի մրցակիցն է ադրբեջանցի Ռասուլ Չունաևը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ