Ռիո-2016. Միհրան Հարությունյանը կմեկնարկի եգիպտացի մարզիկի դեմ գոտեմարտով

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում օգոստոսի 16-ին մեկնարկելու է նաւ 66 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը: 27-ամյա մարզիկը Բաքվի եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է:

Ո՞վ է մրցակիցը
Միհրան Հարությունյանի մրցակիցը 1/8 եզրափակչում լինելու է եգիպտացի Ադհամ Ահմեդ Սալեհ Իբրահիմ Կահկը, ով միջազգային ասպարեզում լուրջ հաջողություններ չի ունեցել:

Ե՞րբ
Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցամարտերը սկսվում են 17:00-ից, եզրափակիչ փուլի գոտեմարտերը՝ 23:00-ից:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Միհրան Հարությունյանը մեծ հավանականությամբ կհաղթահարի 1/8 եզրափակչի արգելքը: Քառորդ եզրափակչում նա կհանդիպի Ռյու Հան Սյու /Հարավային Կորեա/ – Թամաշ Լյորինց /Հունգարիա/ զույգի հաղթողի հետ: Այս փուլում արդեն Հարությունյանին լուրջ փորձություն է սպասվում, անկախ այն բանից, թե ով կլինի մրցակիցը: Կորեացին աշխարհի գործող փոխչեմպիոնն է, 2013թ. Աշխարհի չեմպիոնը, հունգարը` Լոնդոնի 2012թ. Օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, Աշխարհի 2014թ. բրոնզե մեդալակիր: Ռյու Հան Սյուն նաև Օլիմպիական ոսկու գլխավոր հավակնորդներից է, որի հաղթանակը Վիվառոն գնահատում է 4.5 գործակցով, իսկ ահա Լորինցինը` 9.00: Համեմատության համար նշենք, որ Միհրան Հարությունյանի հաղթանակի գործակիցը 17.00 է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ