Ռիո-2016. Միհրան Հարությունյանը հաղթում է ադրբեջանցի ըմբիշին և դուրս գալիս եզրափակիչ

Ռիոյի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում այսօր գորգ են դուրս եկել մինչև 66 կգ քաշայինները: Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը մեկնարկել էր երկու հաղթանակով ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը ադրբեջանցի Ռասուլ Չունաևն էր:

Միհրան Հարությունյանը փայլուն ավարտեց առաջին մրցափուլը և հաղթեց 4-0 հաշվով: Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը մեկ միավոր զիջեց պասիվության պատճառով, սակայն ավելին անել ադրբեջանցուն չհաջողվեց: Միհրան Հարությունյանը հաղթեց 4-1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակչում հայ ըմբիշը կմրցի սերբ Դավոր Շտեֆանեկի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ