Ռիո 2016. Մարգարիտա Հովակիմյանն ավարտեց ելույթը Պարալիմպիկ խաղերում

Ռիոյում շարունակվում է Պարալիմպիկ խաղերը: 100մ բրաս և 50մ ազատ լողաոճերում ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Հովակիմյանը:

50մ ազատ լողաոճում Հովակիմյանն ընդգրկված էր 2-րդ ենթախմբում: Հովակիմյանը հավաքեց 46,82 միավոր ու զբաղեցրեց վերջին՝ 7-րդ հորիզոնականն այս ենթախմբում՝ չկարողանալով որակավորվել եզրափակիչ փուլ:

100մ բրաս լողաձևում ևս Մարգարիտա Հովակիմյանն ընդգրկված էր 2-րդ ենթախմբում: Նա հավաքեց 2:22.57 միավոր ու զբաղեցրեց վերջին՝ 7-րդ հորիզոնականն այս ենթախմբում:

Այսպիսով՝ Ռիոյի Պարալիմպիկ խաղերում իրենց ելույթներն ավարտեցին Հայաստանի ներկայացուցիչները:

Ռիոյի պարալիմպիկ խաղեր. Գրետա Վարդանյանն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը

Ռիոյի Պարալիմպիկ խաղեր. Ովքեր են ներկայացնում Հայաստանը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ