Ռիո-2016. Լևոն Աղասյանը ևս չհաղթահարեց որակավորումը

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեց եռացատկորդ Լևոն Աղասյանը:

Հայ մարզիկը ձախողեց իր երեք ցատկերից երկուսը, իսկ միակ հաջողված փորձով ցատկեց ընդամենը 15,54 մետր: Հաջորդ փուլ անցնելու համար անհրաժեշտ էր 16,95 ցուցանիշ արձանագրել կամ էլ հայտնվել լավագույն 12-ի ցանկում: Հայաստանը ներկայացնող մարզիկի ցուցանիշը վատագույնն էր A ենթախմբում, բացառությամբ այն եռացատկորդների, ովքեր ձախողել էին իրենց բոլոր փորձերը:

Նշենք, որ Լևոն Աղասյանը Հայաստանի առաջնություն կարողացել էր ցույց տալ 16,85 մետր ցուցանիշ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ