Ռիո 2016. Լևան Բերիանիձեն պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Ռիոյի Օլիմպիական խաղերի ազատ ոճային ըմբշամարտի մինչև 125 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Իբրահիմ Սաիդովի հետ:

Բերիանիձեն բրոնզե մեդալի համար պայքարում չկարողացավ առավելության հասնել Սաիդովի նկատմամբ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով, բրոնզե մեդալակիր դարձավ Իբրահիմ Սաիդովը:

Հիշեցնենք, որ Հայաստանի օլիմպիական հավաքականը Ռիոյի Խաղերում նվաճել է 4 մեդալ: Ոսկե մեդալակիր էր դարձել հունահռոմեական ըմբշամարտի մինչև 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, իսկ արծաթե մեդալակիր էին դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ծանրամարտի մինչև 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանն ու +105 կգ քաշային Գոռ Մինասյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ