Ռիո-2016. Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մինչև 125 կգ քաշայինների մրցաշարը: Հայաստանն այստեղ ներկայացնում էր Լևան Բերիանիձեն:

Բերիանիձեն պայքարը սկսեց 1/8 եզրափակչում, որտեղ 3-1 հաշվով առավելության հասավ չինացի Դեն Ժվեյի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը նույն հաշվով ուժեղ գտնվեց հունգար Դանիել Լիցետիի նկատմամբ: Ցավոք, Բերիանիձեն կիսաեզրափակչում 1-3 հաշվով պարտվեց Թուրքիայի ներակայացուցիչ Տահա Ակգյուլին ու չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:

Լևան Բերիանիձեն այսօր սփոփիչ գոտեմարտում կպայքարի բրոնզե մեդալի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ