Ռիո 2016. Հուրի Գեբեշյանն ավարտեց ելույթը բազմամարտում

Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը հանդես եկավ բոլոր 4 գործիքների վրա:

Պտտաձողերի վրա վարժությունում Գեբեշյանը հավաքեց 13,666 միավոր, հավասարակշություն գերանի վրա վարժությունում մեր մարզուհին ստացավ 13,266 միավոր, ազատ վարժությունում՝ 12,900 միավոր, իսկ հենացատկի համար Հուրին ստացավ 14,016 միավոր: Բազմամարտում Գեբեշյանը հավաքեց 53,848 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:

Նշենք, որ եզրափակիչի ուղեգիր են նվաճում լավագույն արդյունք գրանցած 24 մարզուհիները: Արդյունքները պարզ կլինեն կեսգիշերից բավականին ուշ:

Նշենք, որ գերազանց ելույթով այս պահին որակավորման փուլի առաջատարն է Ռուսաստանը ներկայացնող հայ մարմնամարզուհի Սեդա Թութխալյանը 58,208 միավորով:

Գեբեշյանի ելույթը (հավասարակշռություն գերանի վրա)՝

Գեբեշյանի ելույթը(հենացատկ)՝

Սեդա Թութխալյանի ելույթն Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ