Ռիո-2016.Հուրի Գեբեշյանը չի հաղթահարել որակավորման փուլը

Ռիոյի Օլիմպիական խաղերում առաջին անգամ Հայաստանը ներկայացրեց կին մարմնամարզիկ` ամերիկահայ Հուրի Գեբեշյանը, ով հանդես եկավ բազմամարտի որակավորման փուլում: Ցավոք, հայ մարզուհուն չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ փուլ:

Բազմամարտի 53.748 արդյունքով Հուրի Գեբեշյանը գրավեց 37-րդ տեղը: Եզրափակիչ հասնելու համար անհրաժեշտ էր տեղ գտնել լավագույն 24 մարզուհիների ցանկում: Հուրի Գեբեշյանն ավարտեց ելույթները Օլիմպիական խաղերում:

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզուհի Սեդա Թութխալյանը բազմամարտի արդյունքներով 5-րդն էր: Նա հանդես կգա եզրափակչում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ