Ռիո-2016. Հովհաննես Բաչկովն այսօր կմեկնարկի վենեսուելացի մարզիկի դեմ մենամարտով

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի երկու բռնցքամարտիկներ: Նրանցից երկրորդը ելույթ կունենա մինչև 64 կգ քաշային, 23-ամյա Հովհաննես Բաչկովը: Գյումրեցի մարզիկը Հայաստանի 2015թ. չեմպիոնն է, իր առաջին Օլիմպիական խաղերի ուղեգիրն նվաճել է` հաղթելով մոտ մեկ ամիս առաջ Վենեսուելայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների վարկանիշային մրցաշարում: Մարզիչն է Ռուդիկ Մկրտչյանը:

Ո՞վ է մրցակիցը
1/16 եզրափակչում Հովհաննես Բաչկովի մրցակիցը Վենեսուելան ներկայացնող Լուիս Մարտին Արկոնն է: 24-ամյա բռնցքամարտիկը հանդես էր գալիս World Series of Boxing միջազգային մրցաշարում, որում 11 մենամարտերից 5-ը ավարտել է հաղթանակով: 2015թ. Պանամերիկյան խաղերում արժանացել է բրոնզե մեդալի:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Հովհաննես Բաչկովի մենամարտը նախատեսված է Երևանի ժամանակով 19:30:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Հովհաննես Բաչկովն իր մեկնարկային մենամարտի ֆավորիտն է: Չնայած մրցակցի որոշակի փորձին` հայ մարզիկն այս պահին լավ մարզավիճակում է ու ունակ է բավականին առաջ գնալ: Նույնը փաստում է բուքմեյքերների առաջարկած գործակիցները. եթե Բաչկովի` ոսկե մեդալ նվաճելու հավանականությունը Վիվառոն գնահատում է 21.00, ապա Արկոնինը` 100.00 գործակցով:

Նշենք, որ հաջորդ փուլում այս զույգի հաղթողը կհանդիպի Հու Քիանխուն /Չինաստան/ – Ռաուլ Կուրիել /Մեքսիկա/ զույգի հաղթողի հետ: Այստեղ էլ ֆավորիտ է համարվում մեքսիկացի մարզիկը, որի չեմպիոնության համար Վիվառոն առաջարկում է 19.00 գործակից: Կարելի է նշել, որ հաջորդ փուլ անցնելու դեպքում Բաչկովին սպասում է գրեթե հավասարազոր մրցակից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ