Ռիո 2016. Հայտնի են Դավիթ Սաֆարյանի ու Գեորգի Կետոևի մրցակիցները

Ռիոյի Օլիմպիական խաղերի վերջին օրը կմեկնարկեն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի օլիմպիական հավաքականի վերջին ներկայացուցիչները:

65 կգ քաշային կարգում ելույթ կունենա Դավիթ Սաֆարյանը, իսկ 97 կգ քաշային կարգում՝ Գեորգի Կետոևը:

2013 թվականի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի 2015 թվականի Աշխարհի ու 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն իտալացի Ֆրանկ Չամիսոյի հետ: Գոտեմարտը նախատեսված է Երևանի ժամանակով 15:46-ին:

Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2007 թվականի Աշխարհի առաջնության, 2007 և 2008թթ. Եվրոպայի առաջնության չեմպիոն Գեորգի Կետոևը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի 2015 թվականի Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, վրացի Էլիզբար Օդիկաձեի հետ: Գոտեմարտը նախատեսված է Երևանի ժամանակով 16:18-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ