Ռիո 2016. Հայտնի է Գառնիկ Մնացականյանի մրցակիցը մեկնարկային գոտեմարտում

Ռիոյի Օլիմպիական խաղերում օգոստոսի 19-ին կմեկնարկի Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 57 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճային ըմբիշ Գառնիկ Մնացականյանը:

1/8 եզրափակիչում Մնացականյանի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Հասան Ռահիմին, որն Աշխարհի փոխչեմպիոն է:

Հատկանշական է, որ Մնացականյանը բավականին բարդ ցանցում է: Ռահիմիին հաղթելու դեպքում քառորդ եզրափակիչում Գառնիկի մրցակիցը հավանաբար կլինի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Լեբեդևը:

Հավելենք, որ Գառնիկ Մնացականյանի մեկնարկային գոտեմարտը նախատեսված է օգոստոսի 19-ին՝ Երևանի ժամանակով 17:32-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ