Ռիո-2016. Հայտնի է ըմբիշ Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր կմեկնարկի Հայաստանի հավաքականի երկրորդ ներկայացուցիչը հունահռոմեական ոճի ըմբշամարտում: Մինչև 85 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը Բաքվում կայացած Եվրոպական խաղերում գրավել է 5-րդ տեղը, իսկ Օլիմպիական ուղեգիր նվաճել է այս տարի Մոնղոլիայում կայացած վարկանիշային մրցաշարում: Այս տարի Եվրոպայի առաջնությում Մանուկյանը դուրս է մնացել պայքարից 1/8 եզրափակչից, նախորդ տարի կայացած աշխարհի առաջնությունում՝ 1/16 եզրափակչից: Մանուկյանը առանձնանում է իր տեխնիկայով, իսկ նրա հնարքը ադրբեջանցի մարզիկի դեմ 2015թ. ճանաչվել է տարվա լավագույնը: Մարզիչն է Ալեքսան Հովհաննիսյանը:

Ո՞վ է մրցակիցը
1/16 եզրափակչում Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը Հունգարիան ներկայացնող Վիկտոր Լորինցն է: 26-ամյա մարզիկը Աշխարհի 2013 և 2014թթ. բրոնզե մեդալակիր է:

Ե՞րբ
Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցամարտերը սկսվում են 17:00-ից, եզրափակիչ փուլի գոտեմարտերը՝ 23:00-ից:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Մաքսիմ Մանուկյանի համար վիճակահանությունը լավագույնը չէր, քանի որ նրան բաժին է ընկել ոսկե մեդալի թոփ-6 հավակնորդներից մեկը: Հունգար ըմբիշի՝ Օլիմպիական չեմպիոն դառնալու հավանականությունը Վիվառոն գնահատում է 11.00 գործակցով, Մաքսիմ Մանուկյանինը՝ 41.00: Այնուամենայնիվ, երեկ արդեն տեսանք, որ անակնկալները բացառված չեն նույնիսկ առաջին գոտեմարտում, ուստի սպասենք հաջող գոտեմարտի Մանուկյանի կողմից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ