Ռիո-2016. Հայտնի է բռնցքամարտիկ Արամ Ավագյանի մրցակիցը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի երրորդ ներկայացուցիչը բռնցքամարտից` 56 կգ քաշային Արամ Ավագյանը: 25-ամյա մարզիկը հասցրել է երկու անգամ դառնալ Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր: Օլիմպիական խաղերին մասնակցում է առաջին անգամ: Մարզիչն է Կարեն Աղամալյանը:

Ո՞վ է մրցակիցը
1/16 եզրափակչում Արամ Ավագյանի մրցակիցը 20-ամյա ճապոնացի բռնցքամարտիկ Արաշի Մորիշական է: Վերջինս չունի հարուստ մարզական կենսագրություն:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Արամ Ավագյանի մենամարտը նախատեսված է Երևանի ժամանակով 18:30:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Ավագյանի համար 1/16 եզրափակչի հաղթահարումը պետք է պարտադիր պայման լինի, քանի որ մրցակիցն անփորձ է ու հավակնորդների շարքին չի դասվում: Այս փուլը հաղթահարելուց հետո 1/8 եզրափակչում հայ մարզիկը կարող է մրցել իռլանդացի Ջոն Մայքլ Քոնլանի հետ: Վերջինս արդեն չափազանց լուրջ մրցակից է, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2015թ. աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Իռլանդացի մարզիկի ոսկե մեդալ նվաճելու հավանականությունը Վիվառոն գնահատում է 4.00 գործակցով, Արամ Ավագյանինը 40.00:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ