Ռիո 2016. Հայտնի է՝ ով է լինելու Լևան Բերիանիձեի մրցակիցը բրոնզե մեդալի համար պայքարում

Ռիոյի Օլիմպիական խաղերի ազատ ոճային ըմբշամարտի մինչև 125 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն այսօր գոտեմարտ կանցկացնի բրոնզե մեդալի համար:

Բերիանիձեի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Իբրահիմ Սաիդովն է, ով բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ՝ 1:4 հաշվով առավելության հասնելով Մոնղոլիայի ներկայացուցիչ Չուլունբաթ Ժարգալսայխանի նկատմամբ:

Գոտեմարտը կմեկնարկի ազատ ոճայինների 86 կգ քաշային կարգի պարգևատրման արարողությունից հետո՝ Երևանի ժամանակով մոտավորապես 01:00-ին:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ