Ռիո 2016. Գեորգի Կետոևը ևս զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից

Ռիոյի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի ազատ ոճի 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գեորգի Կետոևը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

1/8 եզրափակիչում Կետոևին հաղթած վրացի Էլիզբար Օդիկաձեն եզրափակիչի համար գոտեմարտում զիջեց ամերիկացի Կայլ Սնայդերին 9:4 հաշվով ու կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ Կետոևն սփոփիչ գոտեմարտի ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանար, եթե վրացի ըմբիշը նվաճեր եզրափակիչի ուղեգիր:

Այսպիսով՝ Հայաստանի օլիմպիական հավաքականը Ռիոյի Խաղերից վերադառնում է 4 մեդալով: Ոսկե մեդալով հայրենիք կվերադառնա հունահռոմեական ըմբշամարտի մինչև 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, իսկ արծաթե մեդալով՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ծանրամարտի մինչև 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանն ու +105 կգ քաշային Գոռ Մինասյանը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ