Ռիո 2016. Գայանե Չիլոյանի, Դիանա Խուբեսերյանի ու Լևոն Աղասյանի վերջնական արդյունքները

Ռիոյի Օլիմպիական խաղերում կանանց 200մ վազքում ելույթ ունեցան Գայանե Չիլոյանն ու Դիանա Խուբեսերյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկու մարզուհիներն էլ չեն կարողացել նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր:

Որակավորման փուլն արդեն ավարտված է, և 72 վազորդուհիներից 24-ը նվաճել են եզրափակիչ փուլի ուղեգիր: Գայանե Չիլոյանն ու Դիանա Խուբեսերյանը համապատասխանաբար զբաղեցրել են 66-րդ և 67-րդ հորիզոնականները:

Ինչ վերաբերում է եռացատկորդ Լևոն Աղասյանին, ապա ինչպես գիտեք, մեր մարզիկը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը: Ելույթ ունեցած 39 մարզիկների հաշվարկում Լևոն Աղասյանն զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ