Ռիո-2016. Գառնիկ Մնացականյանը պարտվեց ժամանակից շուտ

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեցին ազատ ոճի ըմբիշները: Տղամարդկանց մինչև 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Գառնիկ Մնացականյանը:

Հայ մարզիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը Իրանը ներկայացնող Հասան Ռահիմին էր: Ցավոք, գոտեմարտի արդեն առաջին մրցափուլում Մնացականյանը պարտվեց 13-0 հաշվով: Նա բրոնզի համար կարող է պայքարել միայն այն դեպքում, եթե Ռահիմին հասնի եզրափակիչ:

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակչում մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Լեբեդևի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ