Ռիո-2016. Գառնիկ Մնացականյանը չի պայքարի բրոնզի համար

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր սկսվեցին ազատ ոճի ըմբիշների ելույթները: Հայաստանից մրցագորգ բարձրացավ մինչև 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը:

1/8 եզրափակչում հայ մարզիկը պարտվեց Իրանի ներկայացուցիչ, աշխարհի նախկին չեմպիոն Հասան Ռահիմիին: Վերջինս հասավ մինչև կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ պարտվեց ու դուրս մնաց ոսկու համար պայքարից: Դրա արդյունքում Մնացականյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտերի միջոցով երրորդ տեղի համար պայքարելու հնարավորությունից և ավարտեց ելույթները Ռիոյում:

Հայաստանի թիմից դեռ պայքարը չեն սկսել ազատ ոճի ևս 3 ըմբիշներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ