Ռիո 2016. Ֆեդերերը չի մասնակցի օլիմպիադային

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի Բրազիլիայի Օլիմպիական խաղերին: Այս մասին թենիսիստը հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Թենիսիստը հայտնել է, որ ծնկի վնասվածքի պատճառով ստիպված է բաց թողնել Օլիմպիական խաղերը, չնայած այդ որոշումն իրեն շատ դժվար է տրվել:

«Հիասթափությամբ  հայտնում եմ, որ չեմ կարողանա ներկայացնել Շվեյցարիան Օլիմպիական խաղերում, բաց կթողնեմ նաև մրցաշրջանի մնացած հատվածը»,- մասնավորապես գրել է Ֆեդերերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ