Ռիո 2016. Դավիթ Սաֆարյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտի հնարավորությունից

Ռիոյի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի ազատ ոճի 65 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Դավիթ Սաֆարյանն այլևս հնարավորություն չունի սփոփիչ գոտեմարտ անցկացնել ու պայքարել բրոնզե մեդալի համար:

1/8 եզրափակիչում Սաֆարյանին պարտության մատնած իտալացի Ֆրանկ Չամեսիոն, ով Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնն է, կիսաեզրափակիչում 4:7 հաշվով զիջեց ադրբեջանցի Թողրուլ Ասգարովին:

Հիշեցնենք, որ Սաֆարյանն սփոփիչ գոտեմարտի իրավունք կստանար, եթե Չամեսիոն դուրս գար եզրափակիչ:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ