Ռիո-2016. Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը մեկնարկեց հաղթանակով

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ներկայացուցիչ, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, ում մրցակիցը Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոն էր:

Նարեկ Աբգարյանը լավ մեկնարկեց մենամարտում ու առաջին ռաունդից հետո առավելություն ուներ: Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը որոշակիորեն պասիվություն ցուցաբերեց, սակայն երեք ռաունդների արդյունքով, այնուամենայնիվ, կարողացավ հաղթանակ տանել 2-1 հաշվով:

1/8 եզրափակչում Նարեկ Աբգարյանը օգոստոսի 16-ին կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Հյու Ջյանգուանի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ