Ռիո 2016. Բռնաբարության փորձի համար արդեն երկու մարզիկ է ձերբակալվել

Ռիոյի Օլիմպիական խաղերն անմասն չեն մնում նաև անընդունելի ու դատապարտելի երևույթներից: Իհարկե մասնակից ունենալ այդպիսի քանակությամբ ու ակնկալել, որ բոլորն ադեկվատ ու խելամիտ են, այդքան էլ հավատալի չէ, սակայն այսպիսի դեպքերում չմեղադրել գո՛նե մարզիկների հավաքականներին չի կարելի:

Նամիբիայի օլիմպիական հավաքականը ներկայացնող բռնցքամարտիկ Ջոնաս Ջունիուսը դարձավ երկրորդ մարզիկն ընթացիկ Խաղերում, որը մեղադրվում է բռնաբարության մեջ:

The Independent-ը գրում է, որ 22-ամյա Ջունիուսն այսօր անցկացնելու է Ռիո դե Ժանեյրոյի բանտերից մեկում, քանի որ օլիմպիական ավանում սեռական ոտնձգություն է կատարել սպասուհիներից մեկի նկատմամբ:

Հետաքրքիր է, որ ավելի վաղ Մարոկկոյի Օլիմպիական հավաքականը ներկայացնող բռնցքամարտիկ Հասան Սաադը ձերբակալվել էր օլիմպիական ավանում երկու մատուցողուհու նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ