Ռիո-2016. Բաչկովն այսօրվա երկրորդ հաղթանակն է տոնում

Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մինչև 64 կգ քաշայինների 1/16 եզրափակչում այսօր իր ելույթները սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը, ով մրցում էր Վենեսուելայի ներկայացուցիչ Լուիս Արկոնի հետ:

Հովհաննես Բաչկովն անհաջող սկսեց մենամարտը, պաշտպանությունում շատ սխալներ ցույց տվեց և առաջին ռաունդում զիջեց մրցակցին: Երկրորդ ռաունդը հայ բռնցքամարտիկը շատ ակտիվ անցկացրեց, տիրեց նախաձեռնությանը և կարողացավ հավասարեցնել հաշիվը: Երրորդ ռաունդում Բաչկովը շարունակեց նույն տեմպով ու կարողացավ միավորներով հաղթանակ տոնել 1-2 հաշվով:

Հաջորդ մենամարտը Բաչկովը կանցկացնի օգոստոսի 14-ին, 20:00՝ Չինաստանի ներկայացուցիչ Հյու Քուանշյունի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ