Ռիո-2016. Այսօր ռինգ դուրս կգա Նարեկ Աբգարյանը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր իր երկրորդ մենամարտը կանցկացնի բռնցքամարտի Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը` Նարեկ Աբգարյանը: 24-ամյա մարզիկը 2012թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում գրավել է երրորդ տեղը: Աբգարյանը հանդես է գալիս մինչև 52 կգ քաշային կարգում: Մարզիչը Կարեն Աղամալյանն է:

Ի՞նչ ճանապարհ է անցել Ռիոյում
Նարեկ Աբգարյանը Ռիոյում 1/16 եզրափակչում կարողացավ առավելության հասնել Ուգանդայի ներկայացուցիչ Ռոնալդ Սերուգոյի նկատմամբ:

Ո՞վ է մրցակիցը
1/8 եզրափակչում Նարեկ Աբգարյանի մրցակիցը չինացի Հու Ցզյանգուանն է: Նա Չինաստանի չեմպիոնն է, 23-ամյա տարիքի համար բավականին փորձառու է:

Ե՞րբ
Նարեկ Աբգարյանի մենամարտը նշանակված է Երևանի ժամանակով 01:00:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Նարեկ Աբգարյանը վատ մենամարտ չանցկացրեց ուգանդացի մարզիկի դեմ, սակայն այս անգամ նրանից պահանջվելու են ավելի մեծ ջանքեր: Վիվառոն այս մենամարտի ֆավորիտ է համարում Ցզյանգուանին՝ 1.26 գործակցով, մինչդեռ Նարեկ Աբգարյանի հաղթելու գործակիցը 3.47 է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ