Ռիո-2016. Այսօր պայքարի մեջ կմտնեն հայ աթլետները

ԼԵՎՈՆ ԱՂԱՍՅԱՆ

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր կմեկնարկի Հայաստանի թեթև աթլետիկայի հավաքականը: Առաջինը եռացատկորդ Լևոն Աղասյանն է: 21-ամյա մարզիկը 2013թ. Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողն է, բավականին լավ հանդես է եկել միջազգային կարգի մի շարք մրցաշարերում, մասնավորապես, այս տարի երկրորդ անգամ դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող: Օլիմպիական նորմատիվը լրացրել է Հայաստանի առաջնության ժամանակ: Կապանցի մարզիկի մարզիչն է Արսեն Պետրոսյանը:

Ի՞նչ ձևում է հանդես գալու
Լևոն Աղասյանը հանդես է գալիս եռացատկում: Հայ մարզիկը ընդգրկված է որակավորման առաջին ենթախմբում: Ընդհանուր առմամբ երկու ենթախմբերում որակավորմանը մասնակցում են 48 մարզիկ, որոնցից եզրափակիչ փուլ են անցնելու 16 մ 95 սմ և ավելի արդյունք ցույց տված աթլետները կամ լավագույն 12-ը:

Ե՞րբ
Եռացատկի մրցումները Ռիոյի Օլիմպիական մարզադաշտում սկսվելու են 16:45-ից:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Լևոն Աղասյանը որակավորման Օլիմպիական նորմատիվը հաղթահարելու քիչ շանսեր ունի: Բալկանյան երկրների առաջնությունում նա ցույց է տվել 16,85 մ արդյունք, Բալկանյան երկրների առաջնությունում չեմպիոն դարձել ընդամենը 16,45 մ արդյունքով, ուստի 16,95 մ ցատկելը մեծ նվաճում կլինի նրա համար: Լևոն Աղասյանի՝ Օլիմպիական չեմպիոն դառնալու շանսերը Վիվառոն գնահատում է 101.00 գործակցով:

1 2 3 4
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ