Ռիո-2016. Այսօր մեդալի համար կպայքարի Հարություն Մերդինյանը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր մեդալի համար պայքար կմղի Հայաստանի ներկայացուցիչ, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը: Հայ մարզիկը երկու օրից նշում է իր 32-ամյակը, ու այս ընթացքում բավականին մեծ հաջողությունների է հասել: Նա Եվրոպայի չեմպիոն է, Աշխարհի գավաթակիր, Աշխարհի վերջին առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի: Հայաստանի թիվ 1 մարմնամարզիկը այսօր Օլիմպիական մեդալ նվաճելու լուրջ հավակնություններ ունի: Մերդինյանի մարզիչը Սոս Սարգսյանն է:

Ի՞նչ ձևում է հանդես գալու
Հարություն Մերդինյանը հանդես է գալիս նժույգի վրա, մասնակցում է միայն այս վարժության մրցաշարին: Հայ մարզիկը հաղթահարել է որակավորման փուլը 4-րդ տեղով և 7 այլ մարզիկների հետ անցել եզրափակիչ փուլ:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Հարություն Մերդինյանի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով 22:30:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Հարություն Մերդինյանը որակավորման փուլը հաղթահարել էր 4-րդ տեղով հավաքելով 15.583 միավոր: Սակայն այս անգամ հայ մարմնամարզիկը ներկայանալու է ավելի բարդ վարժությամբ, որը լավ կատարելու դեպքում նրան կարող է ավելի շատ միավորներ բերել: Այստեղ, ամեն ինչ կախված է լինելու նրա ելույթից, քանի որ ցանկացած աննշան սխալ, որը կարող է նույնիսկ վրիպել մեր աչքից, մրցավարների կողմից ֆիքսվելու է, և դա կարող է զրկել մարզիկին մեդալից: Հարություն Մերդինյանի` չեմպիոն հռչակվելու հավանականությունը Վիվառոն գնահատում է 13.00 գործակցով: Ֆավորիտները Մեծ Բրիտանիան ներկայացնող երկու մարզիկներն են` Մաքս Ուիտլոկը /1.35 գործակից/ և Լուիս Սմիթը /3.5 գործակից/: Շանսեր ունեն նաև ֆրանսիացի Սիրոն Տոմազոլը /9.00 գործակից/ և ուկրաինացի Օլեգ Վերնյաևը /15.00/:

Լուսանկարը` ՀԱՕԿ պաշտոնական կայքի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ