Ռիո-2016. Այսօր Հայաստանի միակ ներկայացուցիչը Նարեկ Աբգարյանն է

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր վերջապես կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի հավաքականի վերջին մասնակիցը` Նարեկ Աբգարյանը: 24-ամյա մարզիկը 2012թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում գրավել է երրորդ տեղը: Աբգարյանը հանդես է գալիս մինչև 52 կգ քաշային կարգում: Մարզիչը Կարեն Աղամալյանն է:

Ո՞վ է մրցակիցը
Նարեկ Աբգարյանի մրցակիցը 1/16 եզրափակչում Ուգանդան ներկայացնող 31-ամյա Ռոնալդ Սերուգոն է: Վերջինս մասնակցել է նաև 2008թ. Օլիմպիական խաղերին, բայց պայքարից դուրս մնացել հենց առաջին մենամարտից հետո:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Նարեկ Աբգարյանի մենամարտը նախատեսված է անցկացնել կեսգիշերն անց` 00:45:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Նարեկ Աբգարյանը այս մենամարտի ֆավորիտն է, իսկ Սերուգոյի լավագույն տարիներն արդեն անցյալում են: Ուգանդացու` ոսկե մեդալ նվաճելու հավանականությունը Վիվառոն գնահատում է 81.00 գործակցով, մինչդեռ հայ մարզիկը համեմատաբար շատ ավելի լավ շանսեր ունի` 21.00 գործակից:

Ավելին, չի բացառվում, որ Նարեկ Աբգարյանը կարողանա բավականին երկար ուղի անցնել մինչև 52 կգ քաշայինների մրցաշարում: 1/8 եզրափակիչ հասնելու դեպքում նրա մրցակիցը լինի Հու Ցզյանգուան /Չինաստան/ – Սելչուկ Էկեր /Թուրքիա/ զույգի հաղթողը, մինչդեռ այս երկու բռնցքամարտիկներին էլ Վիվառոն հաղթելու ավելի ցածր հավանականություն է տալիս, քան Աբգարյանին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ