Ռիո-2016. Այսօր ելույթ կունենա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի հերթական մասնակիցը ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն է: 19-ամյա մարզիկը այս ամառ դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների առաջնությունում արժանացավ բրոնզե մեդալի: Աշխարհի վերջին առաջնությունում պոկում վարժությունում արժանացել է փոքր բրոնզե մեդալի, վերջնական արդյունքում գրավել 5-րդ տեղը: Մարտիրոսյանը նաև պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է, աշխարհի երիտասարդների ռեկորդակիր: Մարզիչն է Աշոտ Փիլոսյանը:

Ո՞ր քաշային կարգում է հանդես գալու
Սիմոն Մարտիրոսյանը հանդես է գալիս մինչև 105 կգ քաշային կարգում: Հայ մարզիկն ընդգրկված է A ենթախմբում: Այստեղ հենց այսօր, երկու վարժությունների ավարտից հետո հայտնի են դառնալու բոլոր մեդալակիրները:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Սիմոն Մարտիրոսյանի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով 02:00:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Սիմոն Մարտիրոսյանը մեծահասակների մրցաշարերում հանդես գալու մեծ փորձ չունի, սակայն բավականին խոստումնալից մարզիկ է: Հայ ծանրորդը նախնական պատվիրել է երկամարտի 420 կգ քաշ, որը երկրորդ ամենածանր պատվերն է: Սա բավականին լուրջ հայտ է երիտասարդ ծանրորդի համար: Աշխարհի ու Եվրոպայի վերջին առաջնություններում նա երկամարտում 402 կգ արդյունք է ցույց տվել, իսկ վերջերս կայացած երիտասարդների աշխարհի առաջնությունում հաղթել 412 կգ արդյունքով: Եթե Մարտիրոսյանին հաջողվի բարձրացնել 420 կգ, ապա նա մեծ հավանականությամբ կկարողանա մեդալ նվաճել: Իհարկե, սա նախնական պատվերներն են, և կարող են փոխվել ելույթների ընթացքում:

Վիվառոն Սիմոն Մարտիրոսյանի՝ չեմպիոն դառնալու հնարավորությունը գնահատում է 35.00 գործակցով: Գլխավոր ֆավորիտը Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Նուրուդինովն է, ում Օլիմպիական չեմպիոն դառնալու համար առաջարկվում է 1.50 գործակից: Բարձր են գնահատվում նաև ղազախ Ալեքսանդր Զայչիկովի /5.00 գործակից/ և չինացի Ժե Յանգի /6.50 գործակից/ հնարավորությունները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ