Ռիո-2016. Այսօր ելույթ կունենա լողորդ Մոնիկա Վասիլյանը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ է մտնում լողորդ Մոնիկա Վասիլյանը: 20-ամյա մարզուհին Հայաստանի ռեկորդակիր է: Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է ստացել սպիտակ քարտով, մասնակցելու է առաջին անգամ: Մարզիչներն են Ռ.Վասիլյանը և Մ.Գաբրիելյանը:

Ի՞նչ ձևում է հանդես գալու
Մոնիկա Վասիլյանը հանդես է գալու 50մ ազատ ոճ ձևում: Որակավորման փուլին մասնակցում են 91 մարզիկներ, որոնցից եզրափակիչ են դուրս գալու լավագույն արդյունք ցույց տված 16 լողորդները:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Մոնիկա Վասիլյանի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ից:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Մոնիկա Վասիլյանի համար առաջին Օլիմպիական խաղերում որակավորման փուլը հաղթահարելը սենսացիոն նվաճում կլինի: Նրա որակավորման ցուցանիշը՝ 27,25 վայրկյան, նրան այս պահին 91 մարզուհիների մեջ դասում է 56-րդ տեղում:

Ի դեպ, այսօր Mediamax Sport-ը Ռիոյից հաղորդել էր, որ Վասիլյանը ձեռքի հետ կապված խնդրի պատճառով ելույթ չի ունենալու: ՀԱՕԿ-ը և Ռիո-2016 պաշտոնական կայքը, սակայն, նման տեղեկատվություն չեն հաղորդել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ