Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանը մեկնարկում է հաղթանակով

Ըմբշամարտի մինչև 98 կգ քաշային կարգում Ռիոյի Օլիմպիական խաղերում պայքարը սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը, որի մրցակիցն առաջին գոտեմարտում իտալացի Դայգորո Տիմոնչինին էր:

1/8 եզրափակչում Արթուր Ալեքսանյանն առաջին մրցափուլում բավականին պասիվ էր ու բավականին մեծ դժվարությամբ կարողացավ զերծ մնալ միավորների կորստից: Երկրորդ մրցափուլում Արթուրը տիրեց նախաձեռնությանը և 2 միավոր վաստակեց, ևս 1 միավոր նրան տրվեց մրցակցի պասիվության հաշվին: Գոտեմարտի վերջում Արթուրը ևս 2 միավոր վաստակեց, ու չնայած վերջում 2 միավոր բաց թողեց, 5-2 վստահ հաղթանակ տոնեց Իտալիան ներկայացնող Դայգորո Տիմոնչինիի նկատմամբ:

1/4 եզրափակչում Արթուր Ալեքսանյանը կմրցի Ռումինիայի ներկայացուցիչ Ալեքսիու Չուրարիուի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ