Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 98 կգ քաշային կարգում այսօր մեկնարկեց Արթուր Ալեքսանյանը: 1/8 եզրափակչում նա վստահ հաղթահարեց իտալացի Դայգորո Տիմոնչինիի արգելքը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Այս փուլում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը ռումինացի Ալեքսուս Չիուրարուն էր: Հայ մարզիկը վստահ գոտեմարտ անցկացրեց և ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթանակ տարավ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Իլդեմ Չենկը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ