Ռիո 2016. Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն այլևս չունի

Ռիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 75 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում բուլղարացի Դանիել Տիխոմիրով Ալեքսանդրովին պարտվելուց հետո Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը կարող էր հնարավորություն ստանալ բրոնզե մեդալի համար պայքարելու, եթե Ալեքսանդրովը հասներ եզրափակիչ:

Բուլղարացի ըմբիշը, սակայն, պարտություն է կրել հունգարացի Պետեր Բաչիի հետ գոտեմարտում՝ վերջինին զիջելով 8:0 հաշվով:

Այսպիսով՝ Արսեն Ջուլֆալակյանն ավարտում է ելույթները Ռիոյի Օլիմպիական խաղերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ