Ռիո-2016. Արամ Ավագյանն այսօր իր երկրորդ մենամարտը կանցկացնի

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր իր երկրորդ մենամարտը կանցկացնի Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանը: 25-ամյա մարզիկը հասցրել է երկու անգամ դառնալ Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր: Օլիմպիական խաղերին մասնակցում է առաջին անգամ: Մարզիչն է Կարեն Աղամալյանը:

Ի՞նչ ճանապարհ է անցել մինչ այժմ
Արամ Ավագյանը 1/16 եզրափակչում միավորներով հաղթանակ տարավ Ճապոնիան ներկայացնող Արաշի Մորիշակայի նկատմամբ 2-1 հաշվով:

Ո՞վ է մրցակիցը
1/8 եզրափակչում Ավագյանի մրցակիցն է Իռլանդիան ներկայացնող Ջոն Մայքլ Քոնլանը, ով Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, 2015թ. Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Արամ Ավագյանի մենամարտը նախատեսված է Երևանի ժամանակով 18:30:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Արամ Ավագյանը առաջին մենամարտում լուրջ խնդիրների չհանդիպեց: Այս անգամ արդեն նրա մրցակիցը մեդալների իրական հավակնորդ է: Աշխարհի ու Եվրոպայի 2015թ. չեմպիոնի` այս քաշային կարգում ոսկե մեդալ նվաճելու հավանականությունը Վիվառոն գնահատում է 4.33 գործակցով: Իսկ այս քաշային կարգում ֆավորիտներն են կուբացի Ռոբեյսի Ռամիրեսը /2.87 գործակից/ և ԱՄՆ-ն ներկայացնող Շակուր Ստիվենսոնը /4.00 գործակից/:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ