Ռիո-2016. Առաքել Միրզոյանը ևս անավարտ թողեց ելույթը վնասվածքի պատճառով (տեսանյութեր)

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր տեղի ունեցավ ծանրամարտի տղամարդկանց մինչև 85 կգ քաշայինների մրցաշարը, որին մասնակցում էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը: Վերջինս, սակայն, չկարողացավ ավարտին հասցնել իր ելույթները:

Հայ ծանրորդը պոկում վարժությունում առաջին մոտեցումով չկարողացավ գլխավերևում պահել 158 կգ-անոց ծանրաձողը, սակայն երկրորդ մոտեցումով ի վերջո հաղթահարեց այդ քաշը: Ցավոք, Միրզոյանը այլևս չկարողացավ շարունակել իր ելույթները վնասվածքի պատճառով: Ենթադրվում է, որ հայ մարզիկը վնասել է ոտքը:

Ներկայացնում ենք Առաքել Միրզոյանի` պոկում վարժությունում առաջին երկու մոտեցումների տեսագրությունները.

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ