Ռիո 2016. Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունից հետո 2-րդն է

Ռիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի տղամարդկանց մինչև 77 կգ քաշային կարգում ելույթ ունեցավ Եվրոպայի գործող չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը՝ իր նորամուտը նշելով Օլիմպիական խաղերում:

Պոկում վարժությունում 20-ամյա Կարապետյանն առաջին մոտեցմանը բարձրացրեց 170 կգ, երկրորդ մոտեցմանը՝ 174 կգ, իսկ երրորդ մոտեցմանը չկարողացավ գլխավերևում պահել 174 կգ ծանրաձողը:

Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը գրավեց 2-րդ հորիզոնականը և 3 կգ է զիջում չինացի Լյու Սյաոցզյունին, որը, բարձրացնելով 177 կգ, սահմանեց այս քաշային կարգում պոկում վարժության համաշխարհային ռեկորդ: Նախորդ ռեկորդը ևս պատկանում էր այս մարզիկին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ