Ռիո 2016. Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չի ստացել

77 կգ քաշային կարգի ծանրորդ և Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չի ստացել՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը հայտնում է, որ Անդրանիկ Կարապետյանի արմունկն էր դուրս ընկել:

Նշվում է, որ բժիշկներն արել են հնարավոր ամեն բան և արմունկը տեղը գցել: Կարապետյանը ողջ գիշեր եղել է բժիշկների հսկողության տակ: Այժմ հայ մարզիկն իրեն համեմատաբար նորմալ է զգում:

Կարապետյանը վերջնական բուժզննում կանցնի Երևանում:

Լուսանկարները՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի

Անդրանիկ Կարապետյանը լուրջ վնասվածքով ավարտում է ելույթը Ռիոյի Օլիմպիական խաղերում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ