Ռիո 2016. Ամենայն հավանականությամբ, Պելեն կվառի օլիմպիական կրակը

ՖԻՖԱ-ի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Պելեն կմասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլային լեգենդը «Մարականա» մարզադաշտում կվառի օլիմպիական կրակը՝ հայտնում է Uol-ը:

Առողջական խնդիրների պատճառով Պելեն չի կարողացել մասնակցել օլիմպիական ջահի էստաֆետին, սակայն Սանթոսի թանգարանի պատշգամբից ողջունել է հանդիսատեսին՝ օլիմպիական ջահը ձեռքին:

Ռիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 5-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ