Ռիո 2016. 6-րդ ութնյակում Վահան Մխիթարյանը նախավերջինն է

Ռիոյի Օլիմպիական խաղերում մեկնարկեց նաև լողորդ Վահան Մխիթարյանը:

Մեր ներկայացուցիչն 50մ ազատ ոճում ընդգրկված էր 6-րդ ութնյակում: Մխիթարյանը այս ութնյակում 23,50 վայրկյան արդյունքով զբաղեցրեց նախավերջին՝ 7-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի Աշխարհի առաջնությանը Մխիթարյանը ցույց էր տվել 23,36 վայրկյան արդյունք, որը գերազանցում է Ռիոյի Օլիմպիական խաղերում նրա գրանցած արդյունքին:

Նշենք, որ եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճում լավագույն 16 լողորդները: Որակավորման փուլին մասնակցում են 86 լողորդ: Վերջնական արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:


20:28. Վահան Մխիթարյանը դուրս է մնում հետագա պայքարից՝ 50մ ազատ ոճում զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ